Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման արարողությունը Վատիկանում

Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի հրապարակում, Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ տեղի է ունենում արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունը:

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ: Նա նույնպես ներկա է սրբադասման արարողությանը:

Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:

Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է