Արցախում COVID-19-ի 4 նոր դեպք է հաստատվել, ընդհանուր թիվը հասել է 363-ի

Արցախում սեպտեմբերի 19-ի ընթացքում նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 4 նոր դեպք է հաստատվել: Վարակակիրները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ են: Նրանցից երեքը նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր են, նախօրոք մեկուսացված, մյուսի մոտ էլ հիվանդությունը բացահայտվել է բուժհաստատություն դիմելու ժամանակ իրականացված հետազոտության արդյունքում: Առողջացել է 7 քաղաքացի:  Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Առ սեպտեմբերի 20-ը, COVID-19-ն ախտորոշվել է 363 մարդու մոտ, որից 320-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 41, մեկուսացված է 80 քաղաքացի:
Թեստավորումների նպատակով 76 նմուշառում է իրականացվել:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 13 495 փորձանմուշի հետազոտություն:

Related posts

Հաղպատի ճանապարհին՝ մոտ 30 մետր խորությամբ ձորակից դուրս բերված տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

Պարզվել է բարձրահարկ շենքի բակում հայտնաբերված մահացածի ինքնությունը. 15-ամյա աղջիկը նետվել է տանիքից