Արցախում 5 պատանի մոլորվել է անտառում. Արցախի ՆԳՆ ծառայողները հայտնաբերել են նրանց

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ ապրիլի 22-ին՝ ժամը 11:38-ին, Ստեփանակերտ քաղաքի 15-ամյա բնակիչը ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հեռախոսով հաղորդել է, որ բացօթյա հանգստանալու նպատակով 5 ընկերներով դուրս են եկել Ստեփանակերտ քաղաքից, Դաշուշեն տանող արահետային ճանապարհից անցել անտառային գոտի, կորցրել տեղանքը և մոլորվել:

Անչափահաս պատանիներին օգնություն ցուցաբերելու և որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով, ժամը 11:40-ին կանչի վայր է մեկնել արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը և ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները:

Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ: Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը