Արցախում խոշոր վթարից տուժած 9 քաղաքացիների առողջական վիճակի մասին

Նոյեմբերի 12-ին ժամը 09:22-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի «Հայկազովի» կամուրջի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 9 քաղաքացի տեղափոխվել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության բժշկական հաստատություններ:

 

Քաղաքացիներից 8-ին ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար և դուրս են գրվել բուժհաստատություններից:

 

Քաղաքացիներից 1-ը ձախ 1-4-րդ կողերի կոտրվածք, ձախակողմյան պնևմոթորաքս, ձախ թոքի կոլապս, ստորին բլթի սալջարդ, ենթամաշկային էնֆիզեմա ախտորոշմամբ գտնվում է Հանրապետական բժշկական կենտրոնում։ Հիվանդի վիճակը բժիշկների կողմից գնահատվում է միջին ծանրության՝ հայտնում է Արցախի Առողջապահության նախարարությունը:

Related posts

Սուրեն Պապիկյանը ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցների հետ

Հայաստանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և ընդգծել ՀՀ կառավարության հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը