Տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը անհանդուրժելի է Իրանի համար. Ռայիսի

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ հարևանության քաղաքականությունը պետք է հիմնված լինի բարիդրացիության ու կառուցողական համագործակցության սկզբունքների վրա և լինի երկկողմանի:

Ռայիսին նշել է, որ կովկասյան տարածաշրջանը կառուցողական և սերտ համագործակցության լավ օրինակ դառնալու ներուժ ունի:

«Տարածաշրջանի անվտանգությունը պետք է ներտարածաշրջանային բազմակողմ մեխանիզմների միջոցով ապահովվի, քանի որ չարագործ ու պատեհապաշտ տարրերի միջամտությունը վնասում է ժողովուրդների շահերը: Փորձը ցույց է տվել, որ անվտանգության ապահովումն օտարներին վստահելու մոտեցումը դատապարտված է ձախողման: Եթե երկրները, օտար զինվորականներին ապավինելով, իրենց բանակների ինքնությունն ու ազգային ոգին թուլացնեն, ճգնաժամի ժամանակ մեծ խնդիրների առջև կհայտնվեն»,- ընդգծել է ԻԻՀ նախագահը:

Ռայիսին շեշտել է, որ Իրանն իր ազգային շահերի հարցում զգոն է:

«Մեր հարևանությամբ սիոնիստական ​​ռեժիմի և «Իսլամական պետության» նման ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը հակասում է երկրների կայունությանն ու տարածաշրջանի անվտանգությանը և անհանդուրժելի է Իրանի Իսլամական Հանրապետության համար»,- հավելել է Իրանի նախագահը:

Related posts

Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Միրզոյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ