Արցախում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակը լավ է

Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական ռմբակոծությունից վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել և լուսանկար է հրապարակել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Մարտունի քաղաքում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված ու «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 2-ամյա Արծվիկի (տղա) վիճակն արդեն լավ է: Գլխի վիրահատությունից երկու օր է անցել, իսկ նա արդեն ժպտում է շապիկին՝ Մոնթեն»,- գրել է Դերձյանը:

Related posts

Չորեքշաբթի գիշերը ԱՄՆ-ն, հավանաբար, կրկին կհարվածի Իրանին. Թրամփ

Թրամփը հայտարարել է ուկրաինական պատերազմի հարցում նշանակալի առաջընթացի մասին

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվան են. նախագահը՝ վարչապետին