Արցախի նախագահը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Ապրիլի 22-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և Արցախի ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում:
Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:

Related posts

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ