Արցախի նախագահը Ջալալ Հարությունյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության նախարար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:
«Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Արայիկ Հարությունյանը:

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը