Արցախի Հանրապետության Հանրային հեռուստատեսությունն էլ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանն է հաճոյանում. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը գրում է.

«Աշխարհին մեղադրող, աշխարհին դատապարտող, կոչեր անող, աշխարհից սպասող ու նեղսրտող Արցախի Հանրապետության Հանրային հեռուստատեսությունն էլ հանրությանը սպասարկելու, ազգային արժեքներ քարոզելու, իրավիճակն անաչառ ներկայացնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության Հանրային հեռուստատեսությանն է հաճոյանում կամ…(Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն եզրույթների փոխարեն օգտագործելով Լեռնային Ղարաբաղ եզրույթը) Հ.Գ. հետո չասեք, թե մենք քնած՝ Դավիթ գող-գող եկավ գնաց…»:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա