Արցախի բնակչուհու հետ կապվել են անհայտ անձիք.նա խոշոր չափի նյութական վնաս է կրել

Հանցագործություն` համակարգչային տեխնիկայի օգնությամբ. Ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը զգոնության կոչ է անում

Նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացվել է Ասկերան քաղաքի 37-ամյա բնակչուհի Ռ. Վ.-ի դիմումն այն մասին, որ նոյեմբերի 3-ին «Facebook» սոցիալական ցանցի միջոցով հանդիպել է օնլայն առ ու վաճառք իրականացնելու և կարճ ժամանակում մեծ եկամուտ ունենալու գովազդի հայտարարության։

Այս մասին հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։

Այնուհետև վերջինս իր անձնական տվյալներով գրանցվել է գովազդում նշված «webtrader.c-invest.co» կայք էջում։

Գրանցվելուց հետո իր անձնական օգտագործման հեռախոսահամարին զանգահարելու միջոցով, նոյեմբեր ամսվա ընթացքում իր հետ բազմիցս կապնվել են անհայտ անձինք, ովքեր ներկայացել են նույն կայք էջը ներկայացնող «FX Pro» ընկերության ներկայացուցիչներ և առաջարկել են համագործակցություն, որին նա համաձայնվել է։

Համագործակցության շրջանակներում Ռ. Վ.-ին համոզել են «FX Pro» ընկերությունում վերջինիս անվամբ բացված հաշվին փոխանցել 100 ԱՄՆ դոլար (39.000 ՀՀ դրամ) սկզբնական առք ու վաճառք իրականացնելու համար, այնուհետև տարբեր պատրվակներով պահանջել են 2.695.000 ՀՀ դրամ փոխանցել իրենց կողմից նշված բանկային հաշվին։

Ռ. Վ.-ի կողմից նոյեմբերի 9-ից մինչև 23-ն ընկած ժամանակահատվածում, ընդհանուր փոխանցվել է 2.734.000 ՀՀ դրամ, որից հետո այն հափշտակվել է «FX Pro» ընկերության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձանց կողմից, ինչի արդյունքում Արցախի Հանրապետության բնակչուհուն պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս։

Վարչությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու համար։

Related posts

Զինծառայողի մահվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ

Դատախազը դատարան է հանձնել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու և ընտրակաշառք ստանալու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն Հովակիմյան