Արցախի բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր քաղաքացի կստանա 300 հազար դրամ միանվագ աջակցություն

Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավել բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն, հաղորդում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

Ծրագիրն իրականացնում է ՀՀ կառավարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքի շրջանակներում հանգանակած միջոցներով։ Աջակցություն է ստանալու, նախնական գնահատմամբ, 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ