Արտյոմ Սմբատյանը` Միասնական սոցիալական ծառայության պետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 9-ի որոշմամբ՝ Արտյոմ Սմբատյանը նշանակվել է միասնական սոցիալական ծառայության պետ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին նշանակել միասնական սոցիալական ծառայության պետ»,-նշված է որոշման մեջ։

Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Պետրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Related posts

Ո՞վ է հետևում լրագրողական էթիկային. ո՞ւր դիմել խախտումների դեպքում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցությանը քննարկվել են պետական կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցեր

Կասեցվել է «Աշտարակ միլկ» ընկերության կաթի մթերման կետի արտադրական գործունեությունը