Արտասահմանում Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին պարբերաբար սպառնում են. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան հայտնել է 12 երկրում  ներկայացուցչությունների դիվանագիտական անձնակազմի հասցեին հնչած սպառնալիքների հետ կապված՝ դեսպանների հետ խորհրդակցություններ անցկացնելու մասին:

 

«Մինչ այս պահը 12 երկրում սպառնալիքի 18 դեպք է արձանագրվել: Իսպանիայում՝ ահաբեկչության փորձ, կենդանիների պոկված աչքերի տեսքով սպառնալիքներով փաթեթներ Հունգարիայում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Ավստրիայում, Չեխիայում, Վատիկանում, Ֆրանսիայում, ականապատման մասին հաղորդագրություններ Ղազախստանում, ինչպես նաև կասկածելի նամակ ԱՄՆ-ում»,- հայտնել է Կուլեբան:

 

Նրա կարծիքով՝ այդ կերպ «ահաբեկիչները փորձում են վախեցնել ուկրաինացի դիվանագետներին և թուլացնել ու վախեցնել Ուկրաինան»։

Related posts

ՌԴ-ն մտադիր է պահպանել 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ Հայաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները. Զախարովա

Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ

ԿԲ-ն ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե Ռուսաստանը որոշի բարձրացնել մատակարարվող բնական գազի գինը․ Գալստյան