Արտաշատի համայնքային ոստիկանները շնամարտ կազմակերպելու դեպք են բացահայտել

Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել:

Պարզվել է, որ Ոստան գյուղի բնակիչ 25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շան մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել իր բջջային հեռախոսով:
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 25-ամյա երիտասարդը ներկայացել է Արտաշատի բաժին և խոստովանել արարքը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում՝ կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժելի արարք է։

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է