Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ են եկել Քաշաթաղի շրջանից տարհանված ծնողների 12-րդ և 13-րդ զավակները

Արտաշատի բժշկական կենտրոնն ուրախ լուր է հայտնել: Կենտրոնում լույս աշխարհ են եկել երկու տղաներ, որոնց ծնողները Արցախի Քաշաթաղի շրջանից են տարհանվել և հիմնավորվել Արարատի մարզում:
Խորհրդանշական անուններով փոքրիկ Մոնթեն և Նժդեհը ծնվել են 7 քույրերից և 4 եղբայրներից հետո՝ համալրելով բազմազավակ ընտանիքը։
Փոքրիկները լույս աշխարհ են եկել կեսարյան հատման ճանապարհով: Երեխաներն ու մայրը՝ 39-ամյա Մարիամը, իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։

 

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ