Արտակարգ իրավիճակների նախարարության ՃԿԱԿ-ը սպասարկման նոր որակի է անցնում

Զանգերի կառավարման ավտոմատ համակարգի ներդրմամբ Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սպասարկման նոր որակի է անցնում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ախարար Ֆելիքս Ցոլակյանն այցելել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու ներդրվող ծրագրին: Թվայնացված համակարգը «ՎանՔաթ» ընկերությունն է ամբողջությամբ անվճար պատրաստել և նվիրել ԱԻՆ-ին:

«Վեբ ինտերֆեյսը հնարավորություն է տալիս առավել օպերատիվ դարձնել աշխատանքը: Ծրագիրը ստեղծվել է մոտ 4 ամսվա ընթացքում: Ներդրվող համակարգն արժանացել է Ֆելիքս Ցոլակյանի հավանությանը: Կատարված աշխատանքի համար ԱԻ նախարարի հրամանով «ՎանՔաթ» ընկերության ներկայացուցիչները պարգևատրվել են «Համագործակցություն հանուն փրկության» մեդալներով: Դրանք հանձնել է ԱԻ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

Այսօրվա համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին. Ալեն Սիմոնյանի ելույթը

1500 վարույթ, 80%-ը՝ ֆիզիկական անձանց դեմ

Հնդկաստանի վարչապետը բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամարաձև կամուրջը