Արտակարգ դեպք Անկարայի օդանավակայանում

Անկարա-Իզմիր չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռում տեղի է ունեցել արտակարգ պատահար, ինչը խուճապ է առաջացրել ուղևորների շրջանում: Թռիչքուղով ընթացող օդանավի սրահում ուղևորներից մեկի արտաքին մարտկոցից (powerbank) սկսել է թանձր ծուխ բարձրանալ։

Թուրքական «Pegasus» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի օդաչուն անմիջապես կապ է հաստատել Անկարայի «Էսենբողա» օդանավակայանի դիսպետչերական կետի հետ, դադարեցրել ընթացքը և օդանավը կանգնեցրել թռիչքուղու վրա։

Բոլոր ուղևորներն անհապաղ տարհանվել են ինքնաթիռից։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի քաղավիացիայի գլխավոր վարչությունը ավելի վաղ, թռիչքային անվտանգության նկատառումներից ելնելով, արգելել էր ինքնաթիռների սրահում արտաքին մարտկոցների լիցքավորումը:

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին