Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց՝ Ռուբեն Խարազյանը հետ է կանչվել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, իսկ Արսեն Ավագյանը նշանակվել է Թուրքմենստանում Հայաստանի դեսպան:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի.
Ռուբեն Խարազյանին հետ կանչել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Արսեն Ավագյանին նշանակել Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աշգաբատ)»,- նշված է հրամանագրի տեքստում։

Related posts

Համագյուղացիներին սպանելու նպատակով փորձել էր հրկիզել նրանց վագոն-տնակը

Սոցցանցի օգտատերերից մեկը ապատեղեկատվություն է տարածել ջրծաղիկի դեմ պատվաստանյութի վերաբերյալ. ՀՎԿԱԿ

Օրենսդրական բարեփոխմամբ առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37