Արշավախումբը մոլորվել է «Մայմեխ» լեռան մերձակայքում․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 23-ին՝ ժամը 21։42-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 15 քաղաքացուց բաղկացած արշավախումբը (որոնցից 13-ն անչափահաս են՝ 13-15 տ․) Կոտայքի մարզից լեռնային գոտիներով հետիոտն ճանապարհվել են դեպի Լոռու մարզ, մառախուղի և ցածր տեսանելիության պատճառով մոլորվել են և չեն կարողանում շարունակել ճանապարհը․ ենթադրաբար գտնվում են «Մայմեխ» լեռան ստորոտներից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները Ձիթհանից լեռան մոտակայքում (Մայմեխ լեռ)՝ «Տաք աղբյուրի ձոր» կոչվող հատվածում, հայտնաբերել են արշավախմբի 15 անդամներին, ուղեկցել դեպի փրկարարական ավտոմեքենա (մոտ 5 կմ) և տեղափոխել Վանաձոր քաղաք:

Related posts

Բաքվում Ռուսաստանի դեսպանին նոտա է ներկայացվել

Սերժ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվեն շուրջ 630 միլիոն դրամ, ավանդների տոկոսագումարները, անշարժ գույքերից մասնաբաժիններ և ավտոկայանատեղի

Հուսով եմ՝ այսօրվա բանակցությունների արդյունքում կկարողանանք լուծել կոնկրետ հարցեր. Փաշինյանը՝ Միշուստինի հետ հանդիպմանը