Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է

Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կիրառել երկամսյա կալանք: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են ՔԿ-ից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, նա ձերբակալվել էր դատարան ներկայացվելու համար:
«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում): Նա ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար»,- 1lurer.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին Քննչական կոմիտեից:

Related posts

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ