Արշակունյաց պողոտայում 5 մեքենա միմյանց է բախվել

Նոյեմբերի 5-ին, ժամը 10:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Տեց» կոչվող հատվածից «Հայրենիք» կինոթատրոն տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 286 հասցեում բախվել են «Toyota» (վարորդ՝ Ր․ Խ․, ծնված 2001 թ.), «Opel» (վարորդ՝ Ռ․ Խ․, ծնված 1979 թ.), «Nissan X-Trail» (վարորդ՝  Վ․ Գ․, ծնված 1987 թ.), «Nissan Teana» (վարորդ՝ Հ․ Գ․, ծնված 1997 թ.), «Volkswagen» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները, տուժածներ չկան․ առկա է վառելիքի արտահոսք։

 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel» և «Nissan X-Trail» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները` հայտնում է ԱԻՆ-ը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում