Արմեն Նազարյանն այցելել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը։

Նա շնորհավորել է այս պահին բուժվող զինծառայողներին և բուժանձնակազմին ՀՀ Զինված ուժերի կազմավորման 31-ամյակի առթիվ։ Նազարյանը բժիշկներից հետաքրքրվել է զինվորների առողջական վիճակով և մաղթել նրանց շուտափույթ ապաքինում:
ԱՆ ԻՀԱԿ տնօրենի պաշտոնակատար Ստեփան Աթոյանի հետ փոխնախարարը շրջել է 2022 թվականի հոկտեմբերից որպես առանձին բաժանմունք վերաբացված Զինվորական բաժանմունքում, ծանոթացել պայմաններին և հետաքրքրվել բարեկարգման աշխատանքների ընթացքով։

 

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի Զինվորական բաժանմունք է այցելել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն…

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Суббота, 28 января 2023 г.

Related posts

Չմեկնված պատմություն՝ Ֆրունզիկի ժպիտի ու տխրության միջակայքում

ՆԳ նախարարը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ