Արմեն Գրիգորյանը և Ջոնաթան Վսևիովը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը

Բահրեյն կատարած աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Ջոնաթան Վսևիովի հետ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան–Էստոնիա երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն համագործակցության ընթացքը և ապագա հեռանկարները։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում հաստատված խաղաղության վերաբերյալ:

Related posts

Վաղարշակ Հակոբյանը հեռանում է ԱԺ-ից, բայց մնում է ՔՊ անդամ․ գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում

Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է

Արեգնազ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել է