Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում խոսել է ադրբեջանական ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունների մասին

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հանդիպմանը ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից անհապաղ դուրս բերել զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:

Ներկայացրել եմ նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները:

Այս համատեքստում խոսել եմ նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:

Խոսել եմ նաև Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարման, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին»,- հայտնել է նա:

Related posts

Թուրքիա այցելող զբոսաշրջիկների թիվը նվազել է

Խաղաղությանը հասնելը շատ ավելի բարդ խնդիր է, քան պատերազմում հաղթելը. Հաջիև

Գուցե ձեզ հյուսիսից հաթաթա՞ են տվել, թե՝ քանի՞ գլխանի եք, որ Խաղաղության խորհրդին կողմ եք քվեարկել. Բաղդասարյանի կոչը տղամարդ պատգամավորներին