Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ տնային կալանքում. ժամկետը երկարացվել է

Հակակոռուպցիոն դատարանը որոշել է երկարացնել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը։

Դատարանը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունը և Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարացրել է ևս երեք ամսով:

Նրան թույլատրվել է հանդիպել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։

Ըստ իրավապահների՝ Աշոտյանը կազմակերպել է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» արհեստակցական կազմակերպության անդամավճարներից հավաքված և այդ կազմակերպությանը փոխանցման ենթակա ավելի քան 185,5 միլիոն դրամի հափշտակությունը: Տարբեր հանցավոր արարքների հետևանքով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 38.658.200 (38 միլիոն 658 հազար 200) ՀՀ դրամի գույքային վնաս:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան