«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ինքնավնասում է կատարել. նա չի ցանկացել Մոլդովա արտահնաձնվել

Factor TV-ի տեղեկություններով՝ օրեր առաջ «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորը դանակով ինքնավնասում է կատարել և տեղափոխվել քաղաքացիական հիվանդանոց։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կալանավորի վիճակը ծանր է։ Դեպքի մասին պաշտոնական տեղեկություն ստանալու համար Factor TV-ն դիմեց Քրեակատարողական ծառայություն, որտեղից մեզ փոխանցեցին, որ 2025 թվականի հոկտեմբերի 16-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Ս․ Չ-ն կատարել է ինքնավնասում՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում արտահանձնվել Մոլդովայի Հանրապետություն. «Ս․Չ․-ի համար կանչվել է շտապօգնություն, որը վերջինիս տեղափոխել է քաղաքացիական բժշկական հաստատություն»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան հայտնեց ՔԿԾ մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանը։ Կալանավորի առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու համար դիմեցինք նաև «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, սակայն կառույցի մամուլի քարտուղար Նաիրա Բաբայանը նշեց, որ անձանց առողջական վիճակի մասին միայն գրավոր հարցման դեպքում են պատասխանում։

Related posts

Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի. ՊԵԿ

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Տեղատարափ անձրևների հետևանքով Նարեկ գյուղի հատվածում առաջացել է սելավային հոսք. Սուրենյան