«Արմավիր» ՔԿՀ աշխատակիցները քաղաքացու մեքենայից հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ

Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 08։50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, հսկիչ տրանսպորտային կետում զննության են ենթարկել քաղաքացի Մ․ Ե․-ին պատկանող Ford Transit մակնիշի ավտոմեքենան, որի ձախ անվադողի վերևի հատվածում թաքցված է եղել մագնիսով ամրացված 2 փաթեթ։

Փաթեթների զննությամբ հայտնաբերվել են մարիխունա տեսակի թմրամիջոցին նմանվող, 10․62 գրամ քաշով, բյուրեղանման, մեթամֆետամին տեսակի և շագանակագույն, հերոին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար 1․24 գրամ, 3․69 գրամ քաշով զանգվածներ։ Փաթեթներում առկա են եղել նաև բջջային հեռախոսի աքսեսուար և 1 Wi-Fi սարք։

Related posts

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն Հագիվարային

ՃՏՊ Ազատավան գյուղում. կա տուժած

Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է