Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է

Հունվարի 13-ին, ժամը 04:08-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետք-Երազգավորս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 66-րդ կմ-ին «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե սյանը․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին  և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Related posts

Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը

ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոն է ստացել

Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա