Արմավիրում տղամարդու են սպանել ու դին այրել

 

Արմավիրի ոստիկանները բացահայտել են նույն քաղաքում տղամարդուն սպանելու և դին այրելու դեպքը։  Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15․10-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում ստացվեց։ Արմավիրի Շահումյան փողոցի 51 հասցե մեկնած օպերատիվ խումբը տղամարդու այրված դի հայտնաբերեց։ Դին անճանաչելի էր։ Օրեր տևած միջոցառումների արդյունքում՝ դեկտեմբերի 23-ին պարզվեց ինքնությունը․ սպանվածը մշտական բնակության վայր չունեցող 58-ամյա Արայիկ Սիմոնյանն էր։

Նախքան ինքնությունը պարզելը՝ Արմավիրի քրեական հետախույզները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, բացահայտել էին սպանությունը, ընդ որում՝ հաղորդումից ժամեր անց։ Օպերատիվ ճանապարհով տվյալներ էին ձեռք բերվել, որ տղամարդուն սպանել, ապա դին այրել է Գյումրիում հաշվառված 44-ամյա մի տղամարդ։ Նա դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22․40-ին, հայտնաբերվեց Արմավիր քաղաքի Մաշտոցի փողոցում ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- նշված է  հաղորդագրության մեջ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան