Արձանագրվել է ազնվացեղ եղջերուի բնության մեջ առաջին ձագի ծնունդը․ նախարար

Կենսաբազմազանության վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և կից տեսանյութ հրաօարակել։
«Համացանցում հերթական տեսանյութն է հայտնվել, թե ինչպես է «Կովկասյան ազնվացեղ  եղջերուն զբոսնում Լոռու անտառներում։ 2025 թվականին բնություն է բաց թողնվել 9 առանձնյակ։ Արդեն արձանագրվել է նաև բնության մեջ առաջին ձագի ծնունդը, ինչը վկայում է, որ իրականացվող աշխատանքները տալիս են շոշափելի արդյունք։
Այսօր ազատ պայմաններում ապրում է 18 առանձնյակ՝ հաստատելով, որ տեսակի վերականգնումը Հայաստանում իրականություն է դառնում»,-նշել է նա։

Related posts

Ընտրատեղամասերը փակվեցին. մեկնարկում է ձայների հաշվարկը

Ընտրախախտումների մասին ահազանգեր Արթիկում

Առավոտից խայտառակ կերպով խախտվում է ընտրության օրը քարոզչություն չանելու արգելքը․ Ալեքսանյան