Արհեստագործական համալիր՝ 80 բնակարանի փոխարեն. ծրագիրը կրկին փոխվեց

Արձակուրդից հետո Գյումրու ավագանին նիստ է գումարել՝ քննարկման դնելով 40 հարց: Գյումրու նախկին ռադիոգործարանի երկու հանրակացարանները վերջին տարիներին միայն հատկացվում կամ հետ են վերցվում տարբեր անհատներից ու կառույցներից: Շինությունների ճակատագիրը հիմա էլ անորոշ է: «Հայաստան» համահայկական հիմնադրամը դեռ նախորդ տարի նախաձեռնել է «Մեր Գյումրի» խորագրով ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում էր երկու հանրակացարանում 80 բնակարան կառուցել: Այդ նպատակով Լոս Անջելեսում հեռուստամարաթոն էր կազմակերպվել ու համապատասխան գումարը հավաքագրվել: Գյումրու ավագանին էլ շենքերից մեկն անհատույց օգտագործման իրավունքով հանձնել էր հիմնադրամին: Ավագանին այսօր որոշումը ուժը կորցրած ճանաչեց:

Related posts

Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը

Կասեցում Ջրվեժի աղբավայրում. տնօրենը տուգանվել է 5.4 մլն դրամով․ ԲԸՏՄ

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին