Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկու համար

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը գոտեմարտեց կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլո Կինդելայի հետ:

Նա հունահռոմեական ոճում ոսկու համար պայքարի մեջ մնաց՝ հաղթելով մրցակցին 5-3 հաշվով:

Նախքան այս փուլը Արթուր Ալեքսանյանը 9-5 հաշվով հաղթել էր Ուզբեկստանը ներկայացնող Ռուստամ Ասակալովին և դուրս եկել կիսաեզրափակիչ, իսկ դրանից առաջ 9-0 հաշվով հաղթել էր Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները