Արթիկ ՔԿՀ-ում դատապարտյալները կսովորեն զոդման հմտություններ

Սա հերթական քայլն է՝ քրեակատարողական համակարգում պատժողականից դեպի վերականգնողական մոտեցման անցման ճանապարհին։ Կենտրոնում դատապարտյալները կսովորեն եվրոդռների և պատուհանների պատրաստման հմտություններ՝ մասնագիտական դասընթացների միջոցով, իսկ հետագայում հնարավորություն կունենան աշխատել արդեն իրական արտադրական միջավայրում։ Ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ արդարադատության նախարարության և Եվրոպայի խորհրդի համագործակցությամբ։ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը շեշտեց՝ նման կենտրոնների ստեղծումը համակարգում կարևոր ձեռքբերում է։

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը