Արթիկի փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման գումարի 60 տոկոսը տրամադրել է կառավարությունը

Արթիկի ներհամայնքային փողոցների գիշերային լուսավորության ցանցի կառուցման սուբվենցիոն ծրագրի գումարի 60 տոկոսը կառավարությունն է տրամադրել։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

49 մլն 230 հազար դրամ արժողությամբ ծրագրի 29 մլն 538 հազար կառավարության համամասնությունն է։ 9 մլն 302 հազար դրամ էլ կառավարության այսօրվա որոշմամբ հատկացվել է Սարատակ բնակավայրի 5-րդ փողոցի հիմնանորոգման ծրագրի համար, այս ծրագրում կառավարությունը գումարի 40 տոկոսն է հատկացրել։

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ