Արեւիկ-Այգաբաց-Վարդաքար ճանապարհահատվածը կհիմնանորոգվի

Ախուրյան խոշորացված համայնքի Արեւիկ-Այգաբաց բնակավայրերն ու Վարդաքար համայնքն իրար միացնող ճանապարհահատվածը 30 տարուց ավելի չի վերանորոգվել:Փոսալցումներ արվել են, սակայն դրանք միայն ժամանակավոր են ծառայել: Ճանապարհը հիմնականում նման վիճակում է հայտնվել ծանր տեխնիկայի հետեւանքով, ժամանակին այն ռազմական նշանակության ճանապարհահատված է եղել,այնուհետ նաեւ ծանր բարձած քարի մեքենաները եւս նպաստել են ճանապարհի վատթարացմանը: Խնդիրը բազմիցս է բարձրացվել համայնքի ու վարչական ղեկավարների կողմից, սակայն տարիներ շարունակ մնացել է անպատասխան: Բոլորի համար անլուծելի թվացող հարցը կառավարության հետեւողական աշխատանքի արդյունքում շուտով կյանքի կկոչվի։ Այս նպատակով ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Արեւիկ եւ Այգաբաց համայնքներում էր:

Related posts

Հայկ Մարտիրոսյանը հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին

Հոկտեմբերի 1-ի դրությամբ կենսաթոշակների 20% հետվճարից օգտվում է ավելի քան 572 հազար քաղաքացի

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստը