Արդեն իսկ ունենք ավարտված ավելի քան 100 դպրոց, 280 մանկապարտեզ և նախակրթարան. ԿԳՄՍ նախարար

Առաջին 300-ից հետո մեզ արդեն սպասում է հաջորդ 300 դպրոցը: Վստահաբար, ծրագիրը կհասցնենք իր հանգրվանին, քանի որ արդեն իսկ ունենք ավարտված ավելի քան 100 դպրոց, 280 մանկապարտեզ և նախակրթարան: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Շատ կարևոր ցուցանիշ է գործընթացի կատարման տեմպը. եթե նախորդ տարի իրականացրել էինք շուրջ 53 միլիարդ դրամի չափով աշխատանքներ, ապա այս տարի ծրագրի շրջանակում շուրջ 121 միլիարդ դրամի կատարողական ունենք, ինչը տարբեր գերատեսչությունների մեր գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքն է: Այս տարվա ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 123%-ով ավելի բարձր է»,- ներկայացնելով կրթության ոլորտի հիմնական աշխատանքները՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:

Related posts

Արարատի մարզի Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա մակերեսով հողատարածք

Վերարտադրողական առողջության իրավունքին առնչվող կարծրատիպերի հաղթահարումը կանանց իրավունքների արդյունավետ պաշտպանության կարևոր գրավականներից է․ Մանասյան

Սպիտակ-Ապարան ճանապարհին կցորդիչով բեռնատարը կորցրել է կառավարումը, ընդունել մկրատաձև դիրք․ երթևեկությունը երկկողմանի փակվել է