Արգելափակումից դուրս է բերվել 113 տրանսպորտային միջոց, օգնություն է ցուցաբերվել 219 քաղաքացու

Փետրվարի 3-ի՝ ժամը 08։00-ից մինչև փետրվարի 6-ը՝ ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՓԾ ստորաբաժանումներն օպերատիվ արձագանքելով իրավիճակին՝ Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով՝ արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և 219 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Related posts

«Դիլիջան» ազգային պարկի տարածքում օտարերկրյա զբոսաշրջիկներ են մոլորվել

Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին

Քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն