Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Արա Այվազյանը նշանակվել է ՀՀ ԱԳ նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արա Այվազյանին նշանակել արտաքին գործերի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրի մեջ։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արա Այվազյանն ազատվել էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից։

Related posts

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված բարձր քաղաքական երկխոսությունը վերաճել է ռազմավարական գործընկերության. վարչապետ

Վստահ եմ, որ առավել կընդլայնենք երկկողմ համագործակցությունը. վարչապետը՝ Կիպրոսի նախագահին

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ