Արարատ Միրզոյանն անդրադարձել է անկլավների հարցին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ անկլավների հարցին՝ կարծիք հայտնելով, որ անկլավների ծագման իրավական հիմքերն ուսումնասիրության կարիք ունեն:

«Քաղաքական առումով, այո՛, մենք գիտենք, որ այդպիսի անկլավներ գոյություն են ունեցել Խորհրդային Հայաստանի վերջին շրջանում Հայաստանի տարածքում, բայց, կարծում եմ, որ սա այն հարցն է, որով պետք է զբաղվի հենց սահմանազատման հանձնաժողովը»,- ասաց նա և հավելեց, որ լուծումներն այդ հանձնաժողովի շրջանակում է պետք քննարկել:

Նախարարը նաև նշեց, որ հնչեցված 86.600 քառակուսի կիլոմետրը ներառում է այդ անկլավները, բայց կան իրավական հիմքեր, որոնց շրջանակում պետք է հարցը ուսումնասիրվի:

Ավելի ուշ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ճշտեց, թե երբ է առաջացել անկլավների հարցը, Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ պարզաբանեց: «Ես տեղյակ եմ, և սա քաղաքական պնդում եմ անում, որ եղել են ադրբեջանական անկլավներ, բայց թող մասնագետները որոշեն՝ այդ անկլավները ինչի՞ հիման վրա են գոյություն ունեցել, իրավունք ունեի՞ն գոյության ունենալ, թե՞ ոչ, թե՞ իներցիայով բոլորը սկսել են ասել անկլավ, բայց չկա: Եվ խնդրում եմ՝ անկլավների մասին խոսելիս չմոռանալ մի կարևոր դետալ. մենք ունեինք, հայկական անկլավ կար Ադրբեջանական ԽՍՀ-ում՝ Արծվաշենը, որի ստեղծման և գոյության իրավական հիմքերը ոչ մեկը չի վիճարկում առնվազն»,- ասաց նա:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ