Արարատ Միրզոյանը հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արտախորհրդարանական ուժերի հետ մեկնարկած քաղաքական քննարկումների շրջանակում հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Երկուստեք կարեւորվել է երկրի ներսում բռնության հռետորաբանության բացառումը, ապատեղեկատվական հոսքերի դեմ պայքարը, անհրաժեշտ բարեփոխումների իրականացումն ու կայունության պահպանումը՝ առկա մարտահրավերները հաղթահարելու համար:

Related posts

Հայկական հագուստը ԵՄ շուկայում․ արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 17,2 տոկոսով

ՊԵԿ-ում քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի միջև մաքսային և հարկային ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին