Արարատ Միրզոյանը Կոսովոյի փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հունիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դուբրովիկի միջազգային համաժողովի շրջանակներում հանդիպում է ունեցել Կոսովոյի փոխվարչապետ, արտաքին գործերի և սփյուռքի նախարար Դոնիկա Գյորվալա Շվարցի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր և մտքեր փոխանակել Հարավային Կովկասում և Բալկաններում կայունության վրա ազդող գործոնների շուրջ։ Անդրադարձ է կատարվել ժողովրդավարական զարգացման ճանապարհին առկա մարտահրավերին։

Վկայակոչելով խաղաղության օրակարգին ՀՀ հանձնառությունը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող ջանքերը։ Մասնավորապես շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման և Հարավային Կովկասում ռազմական առճակատումների փոխարեն կայուն զարգացման համար ամուր հիմքեր ստեղծելու հարցում ՀՀ կողմից ցուցաբերված քաղաքական կամքը:

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները