Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է։ 70մ երկարությամբ կամուրջը վթարային էր։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հիմնանորոգման շրջանակում արդեն իսկ ապամոնտաժվել են կամրջի բազրիքները, անվահրիչները, ասֆալտե ծածկի, պաշտպանիչ ու հարթեցնող շերտերը։

Բոլոր հեծանները հանվելու են, և տեղադրվեն նորերը։ Նոր հեծանները պատվիրված են կապալառու կազմակերպության կողմից։ 27 հեծաններից տասն արդեն իսկ պատրաստ են։ Կամրջի հիմքերի ամրացումից հետո կսկսվի հեծանների մոնտաժումը։

Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ մշտական կապի մեջ են նախագծողի հետ, խնդիրներ առաջանալու դեպքում դրանք հրատապ լուծվում են։

Կամրջի վրա կկառուցվեն նաև մայթեր, տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Related posts

Թմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունը

Ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը. ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հրապարակել

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում