Արայիկ Հարությունյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել ԱՀ 2021-ի պետբյուջեի նախագծի թեմայով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, խորհրդակցությանը ԱՀ պետնախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը՝ նշելով, որ 2021թ-ի բյուջեն կազմվել է հաշվի առնելով համավարակի և տեղի ունեցած պատերազմի հետևանքները:

Նախագահ Հարությունյանն անդրադառնալով «ԱՀ 2021թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծին՝ շեշտել է, որ 2021թ-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում պետք է ունենա անվտանգային ու սոցիալական ուղղվածություն՝ նպատակ ունենալով հնարավորինս լուծումներ տալ առկա հիմնախնդիրներին:

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 2.485.851. իրազեկում