Արայիկ Հարությունյանն այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, այս մասին  նախագահը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում .
«Սիրելի ՛ հայրենակիցներ
Վաղ առավոտյան այցելել եմ Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր, տեղում զրուցել Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր, է ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին:
Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հարենիքին, կներկայացվի պատերազմից հետո»:

Related posts

Ղարաբաղի մեր շուրջ 40 հազար հայրենակից արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն. Նիկոլ Փաշինյան

Ես ուրախ եմ շարունակել աշխատել Ձեզ հետ. Մակրոնը՝ Փաշինյանին

«Բարգավաճ Հայաստանը» չի հաղթահարել ընտրական շեմը