Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կայացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնության պետական համակարգի մարմինների մասնակցությամբ նիստը:

Պետական համակարգի մարմինների ներկայացուցիչները ներկայացրել են ԲԿԳ 2022-2024 թթ. գործողությունների ծրագրով սահմանված հանձնառությունների կատարման ընթացքը:

Ներկայացվել են տվյալների քաղաքականության, ռազմավարական հաղորդակցության, տեղեկատվության ազատության ինքնագնահատման, մասնակցային բյուջեի, կադաստրային գեոպորտալի, գնումների էլեկտրոնային համակարգի, դատական վիճակագրական գործիքի, նվերների ռեեստրի և աշխատանքային թվային պայմանագրերի վերաբերյալ հանձնառությունները:

Քննարկման ընթացքում վեր են հանվել մի շարք խնդիրներ՝ հանձնառությունները ժամկետներում չիրականացնելու կամ թերի իրականացնելու վերաբերյալ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է գործընթացի արդյունավետ իրականացումը և պատասխանատուներին հանձնարարել՝ արագացնել տեմպերն ու ջանքեր գործադրել մինչև տարեվերջ իրականացնելու հանձնառություններով սահմանված գործողությունները:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ