Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկա է եղել «Ապարանյան ձմեռ-2026» մարզամշակութային փառատոնի շրջանակում անցկացվող միջոցառումներին, որոնք տեղի են ունեցել Ապարան-Լուսագյուղ ճանապարհի Խաչասարի հատվածում:

Ամենամյա փառատոնի շրջանակում տեղի են ունեցել մրցութային և սիրողական խաղեր, մասնակիցները հանդես են եկել մարզական և մշակութային ցուցադրական ելույթներով: Այս տարի Ապարանի համայնքապետարանի կողմից կազմակերպվել են ռաֆթինգի, դահուկավազքի և այլ ձմեռային մրցաշարեր:

Ապարանի և հարակից բնակավայրերը ներկայացրել են նաև տեղի ավանդական ուտեստները:

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր