Արագածոտնում ինքնասպանություն գործած 38-ամյա կինը երկտող է թողել

Հունվարի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա:

Փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում է Երևանում, իսկ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը:

Related posts

Թեժ վիճաբանություն, քաշքշոց ու ծեծկռտուք ԱԺ նիստերի դահլիճում

Միայն թոշակառուների առողջության ապահովագրության համար 2026-ի առաջին 9 ամիսներին տրամադրվել է 320 մլն դոլար. Փաշինյան

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ