Ավտովթար Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կա երկու զոհ

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12:17-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 27-րդ կմ-ին բախվել են Ford և VAZ 21-03 մակնիշների ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել VAZ 21-03 մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, այնուհետև VAZ 21-03 մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել երկու քաղաքացու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ford մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղափոխվել են Գավառի ԲԿ:

Related posts

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին