Ավտովթար Շիրակի փողոցում․ կան տուժածներ

Հուլիսի 12-ին՝ ժամը 10:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շիրակի փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Խ., ծնված 1997 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին. կա երկու տուժած։
Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը, իսկ ուղևոր Ա․ Գ․-ն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով։

Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր:

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան