Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունիսի 19-ին՝ ժամը 15։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորատուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին բախվել են SHACMAN (վարորդ՝ Հ․ Կ․) և BMW (վարորդ՝ Ի․ Ն․, ծնված 1988 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ Ի․ Ն․-ն տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, հատուկ տեխնիկայի օգնությամբ BMW մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Related posts

«Չկա օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը». Նեթանյահուն մտադիր է դիմել Թրամփին

Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով